«Հրազդան» ՔԿՀ-ի խցերից մեկում՝ հեռուստացույցի մեջ wi-fi սարք է հայտնաբերվել

Մայիսի 22-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, խուզարկության արդյունքում խցի հեռուստացույցի միջից հայտնաբերել և առգրավել են շարժական 1 wi-fi սարք՝ իր բաժանորդային քարտով և լիցքավորիչով, իսկ ձայնարկիչի բարձրախոսի միջից՝ 1 բջջային հեռախոս։

Այս մասին հայտնում են ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից:

Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել