Մայիսի 23-ին կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագրի ստորագրմաննը:
Հայաստանի Հանրապետության վավեր սովորական անձնագրեր կրող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության վավեր սովորական անձնագրեր կրող Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիները մյուս պայմանավորվող կողմի պետության տարածք մուտք գործելիս, դուրս գալիս կամ տարանցիկ երթևեկելիս ազատվումեն մուտքի արտոնագրի պահանջից իրենց մուտք գործելու ամսաթվից՝ մինչև իննսուն (90) օր ժամկետով՝ հարյուր ութսուն (180) օրվա ընթացքում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ փոխադարձության սկզբունքի հիման վրա՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի անձնագիր կրող քաղաքացիների համար սահմանվել էր առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ:
Մանրամասները՝