Նոր փոփոխություններ՝ «Պետական նպաստների մասին» օրենքում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը կառավարության հավանությանն է  ներկայացրել որոշման նախագիծ, որով առաջարկվում է  փոփոխություններ և լրացումներ կատարել «Պետական նպստների մասին» օրենքում:

Ներկայացվող նախագծով առաջարկվում է սահմանել, որ.

  1. եթե անձը ծերության, հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իր իրավունքը դադարելու օրվա դրությամբ ունի այդ նպաստներից որևէ տեսակի նպաստի իրավունք և այլ տեսակի նպաստ նշանակելու դիմումը ներկայացրել է նպաստ ստանալու իր իրավունքը դադարելու օրվանից հետո` վեց ամսվա ընթացքում, ապա այլ տեսակի նպաստը նշանակվում է նպաստ ստանալու իրավունքը դադարելու օրվանից,
  2. թաղման նպաստ նշանակվում և վճարվում է նաև այն դեպքում, երբ անձը սահմանված եռամսյա ժամկետում ներկայանում է վերափորձաքննության, սակայն մահանում է՝ մինչև իր վերաբերյալ որոշում կայացնելը,
  3. նպաստ ստանալու իրավունքը օրենքով սահմանված կարգով չդադարեցնելու հետևանքովսխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) ավել վճարված նպաստի գումարների չափը հաշվարկելիս` ավել վճարված նպաստի գումարներից հաշվանցվում է կենսաթոշակի կամ այլ նպաստի գումարը (եթե նպաստառուն նույն ժամանակահատվածում ունի պետական բյուջեից ֆինանսավորվող կենսաթոշակի կամ այլ  նպաստի իրավունք)։

Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող փոփոխություններով հստակեցվում են օրենքի դրույթները՝ լուծելով իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրները։

Մանրամասները՝

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել