Դավիթ Սանասարյանը հայտնել է, որ իր վերաբերյալ դատախազության որոշումը չի բողոքարկի

ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը (լիազորությունները ժամանակավորապես դադարեցված) հայտնում է, որ հաշվի առնելով օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից բարձրացված դատական իշխանության նկատմամբ անվստահության հարցը, ինչպես նաև իմ համընկնող քաղաքական դիրքորոշումը, որոշվել է դատախազության կողմից կայացրած իր նկատմամբ «ապօրինի» քրեական հետապնդումը վերացնելու միջնորդության մերժման որոշումը չբողոքարկել ՀՀ դատական ատյաններում։

«Վստահ եմ, որ մինչև արդարադատության ոլորտում առաջացած ճգնաժամը չստանա իր տրամաբանական հանգուցալուծումը, այն է՝ վարչապետի կողմից նշված միջոցառումները չիրականացվեն հավուր պատշաճի և մենք չունենանք լեգիտիմ, հասարակության վստահությունը վայելող և արդար դատարան, այն չի կարող հանդիսանալ անձի խախտված իրավունքները վերականգնող մարմին»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել