Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ ավարտական հանդեսների ավարտից հետո քաղաքային ենթակայության մանկապարտեզների 302 ավագ խմբերը չեն փակվի:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:
9700 երեխաների համար ՆՈՒՀ-երը կգործեն մինչև օգոստոսի 30-ը ներառյալ: Այդպիսով՝ երեխաների աշխատող ծնողները կխուսափեն ամառային ամիսներին բնորոշ բարդություններից: Ընդ որում, ավարտական խմբերի մանկավարժները նախկինի նման կօգտվեն ամենամյա արձակուրդից, քանի որ փոխարինողների համար Երևանի քաղաքապետարանը ֆինանսավորում կապահովի: