Գազամատակարարման ընդհատումների թիվը օրացույցային տարվա ընթացքում չպետք է գերազանցի 4 անգամը. ՀԾԿՀ

Մատակարարը պարտավոր է նվազագույնի հասցնել յուրաքանչյուր բաժանորդի գազամատակարարման ընդհատումների թիվը և ընդհատման տևողությունը, ընդ որում, ընդհատումների թիվը օրացույցային տարվա ընթացքում չպետք է գերազանցի 4 անգամը, իսկ յուրաքանչյուր ընդհատման առավելագույն տևողությունը՝ 36 ժամը, բացառությամբ, եթե ընդհատումը ֆորս մաժորի հետևանք է: Այս մասին հայտնում են հանրային ծառայությունները կարգավորող հանձբաժողովից:

Ձմեռային ժամանակահատվածում (նոյեմբերի 1-ից մինչև մարտի 15-ը) բնակիչ-բաժանորդների գազամատակարարումը չպետք է ընդհատվի գազամատակարարման ցանցում պլանային աշխատանքներ կատարելու պատճառով:

Նոր բաժանորդների միացման պատճառով բաժանորդների գազամատակարարման ընդհատումները չեն ներառվում ընդհատումների հաշվառվող քանակի մեջ:

Ջերմային էլեկտրակայանների և տեխնոլոգիական անընդհատ ցիկլ ունեցող բաժանորդների համար այդ ցուցանիշները կարող են սահմանվել պայմանագրով` չգերազանցելով սույն կետում սահմանված արժեքները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել