ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը իր գործունեության նպատակների և իր գործառույթների մասին հանրության տեղեկացվածությունը բարձրացնելու նպատակով նախաձեռնել է սոցիալական տիրույթում պարբերաբար հրապարակել ծառայության կանոնադրությամբ ամրագրված հոդվածները, հայտնում են ծառայությունից:
ՀՀ պետական վերահսկողական ծառայության նպատակը ՀՀ վարչապետին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված վերահսկողական լիազորությունների իրականացումն ապահովելն է:
Նշված նպատակի հիման վրա ծառայությունը պետական կառավարման համակարգի մարմիններում և պետական հիմնարկներում իրականացնում է ուսումնասիրություններ`
ա. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների, Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների և հանձնարարականների, Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության միջոցառումների ծրագրերի, այդ թվում՝ հակակոռուպցիոն ծրագրերի ու միջոցառումների կատարման նկատմամբ վերահսկողության նպատակով,
բ. դրանց գործունեության օրինականության և արդյունավետության վերահսկողության նպատակով,
գ. պետական միջոցների կառավարման և ձևավորման արդյունավետության և օրինականության վերահսկողության նպատակով: