ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել, որ ԱԺ «Լուսավոր հայաստան» խմբակցությունը խմբակցության նիստում որոշում կայացրեց հրավիրել ԱԺ արտահերթ նիստ, ինչի համար նախաձեռնել է ստորագրահավաք։
Մասնավորապես գրառման մեջ նշվում է,-«ԼՀ խմբակցությունը նախաձեռնությամբ առաջարկում է արտահերթ նիստին քննարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից տարածված հայտարարության հիման վրա քաղաքացիների կողմից դատարանների շենքերի շրջափակման հետևանքով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրադրությունը և դատաիրավական համակարգի բարեփոխումների իրականացման հնարավորության ու հեռանկարի վերաբերյալ վարչապետի հայտարարությունը։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ԱԺ «Իմ քայլը» և «Բարագավաճ Հայաստան» խմբակցությունների պատգամավորներին կոչ է անում միանալ նախաձեռնությանը և գալ խորհրդարան՝ այն ստորագրելու»։