Փաստաբանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանություն՝ դատավորին վիրավորելու համար

Փաստաբան Հրանտ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը փորձել է մուտք գործել դատարան, սակայն ցուցարարները թույլ չեն տվել:

Վերջինս փորձել է պատուհանից ներս մտնել, ցուցարարների հետ հրմշտոցի արդյունքում ընկել է:

Փաստաբանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանություն:

Իրավաբան.net-ի հետ զրույցում փաստաբանը նշեց, որ հանցագործության հատկանիշներ է տեսել ցուցարարների գործողություններում, այդ պատճառով էլ դիմել է ոստիկանություն: Դավիթ Բալայանը հետ Հրանտ Անանյանը չի խորհրդակցել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել