Վճռաբեկ դատարանը այս պահին արգելափակված չէ և դատարանի դիմաց հավաքվածներ չկան։ Այս մասին հաղորդում է Իրավաբան․net-ի թղթակիցը։
Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը գրառում էր կատարել․ առավոտյան ժամը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը։
9.00
Ժամը 9.00-ի դրությամբ Վճռաբեկ դատարանի մուտքը արգելափակվել է քաղաքացիների կողմից։ Ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևյալ այստեղ։