Գիզայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան

Ըստ նախնական տվյալների` Գիզայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան։

Այս տեղեկությունը հրապարակել է արտաքին գործերի նախարարությունը թվիթերյան իր էջում։

Նշենք, որ այսօր՝ մայիսի 19-ին, Եգիպտոսի Նոր ազգային թանգարանի մոտակայքում պայթյուն է որոտացել։ Նախնական տվյալներով, վիրավորվել է 14 մարդ։ Տուժողները Հարավաֆրիկյան հանրապետության և Եգիպտոսի քաղաքացիներ են։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել