Դատարանի նկատմամբ ճնշումներ են իրականացվում. փաստաբան Հայկ Ալումյան

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն այսօր՝ մայիսի 18-ին, հրատապ մամուլի ասուլիս է հրավիրել, որի ժամանակ կոչով դիմեց ՀՀ նախագահին, վարչապետին, գլխավոր դատախազին, ոստիկանությանը, ԲԴԽ-ին:

Նա հայտարարեց, որ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Սիրելի հայրենակիցներ,

Տեղեկություններ կան, որ Ռոբերտ Քոչարյանի դատավորը ենթարկվում է ճնշումների և այսօր ցանկանում է փոխել նրա խափանման միջոցը:
Չի կարելի թույլ տալ, որ Երևան քաղաքը տանկերով գրաված, 10 քաղաքացիների կյանք խլած, հազարավոր մարդկանց ճակատագրեր խեղած մարդուն ազատ արձակեն Ղարաբաղի 2 նախագահների երաշխավորությամբ և 20-30 աջակիցների կողմից դատարանի բակում «Ազատություն հերոսին» ակցիաների ճնշման տակ:
Միմիայն ժողովրդի ստվար զանգվածը, նրա ահագնացող ցասումը և պատժի անխուսափելիությունը կստիպեն դատավորին արդար որոշում կայացնել:
Այսօր ժամը 13:00 բոլորս դեպքի Նոր Նորքի դատարան»:
Փաստաբանի խոսքով, դատարանի որոշմանն ընդառաջ իշխող կուսակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը դատարանի նկատմամբ ճնշումներ է իրականցնում և սա ոչ այլ ինչ է քան Սահմանադական կարգի տապալում:
Հայկ Ալումյանը նախագահ Արմեն Սարգսյանին Ալումյանը կոչ արեց ապահովել սահմանադրական կարգը, իսկ իրավապահներին՝ թույլ չտալ, որ տեղի ունենա դատավորի վրա ճնշում գործադրելուն ուղղված ցույցը։
Նա հայտարարեց, որ նման կերպ դատական համակարգը չի կարող անկախ լինել, իսկ սպասվող հավաքը խաղաղ բնույթ չի կարող կրել:

 

Հիշեցնենք, որ այսօր մայիսի 18-ին, ժամը 16:00 ին հրապարակվելու է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել