Քաղաքապետի կարգադրությամբ ըներությունում ֆինանսական աուդիտ կանցկացվի

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մայիսի 10-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է.

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2012 թվականի փետրվարի 17-ի N 143-Ն հրամանի 41-րդ գլխի 177-րդ կետով.

1. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնին՝ «Ջրային կառույցներ» ՓԲԸ-ի ֆինանսատնտեսական գործունեությունն ուսումնասիրելու նպատակով 2019 թվականի մայիսի 13-ից մինչև հունիսի 4-ը «Ջրային կառույցներ» ՓԲԸ-ում իրականացնել ֆինանսական աուդիտ։

2. «Ջրային կառույցներ» ՓԲԸ-ում աուդիտ իրականացնելու նպատակով ընդգրկել աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի գլխավոր մասնագետներ՝ Ս.Կոտոլիկյանին և Կ.Հովհաննիսյանին:

3. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետի վրա»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել