720 քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 277 պաշտոնատար անձ. Քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեում և ենթակա ստորաբաժանումներում քննվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ 720 քրեական գործ:

Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանից:

«Պատճառված գույքային վնասի վերականգնման նպատակով միայն Կոմիտեի դեպոզիտային հաշվին մուծված և առկա գումարի շարժը հետևյալն է.

– 01.01.2018թ. դրությամբ- 176.019.482,3 դրամ,
– 01.01.2019թ. դրությամբ- 1.130.123.244,6 դրամ,
– 06.05.2019թ. դրությամբ- 1.576.755.700 դրամ:

Այդ գործերով որպես մեղադրյալ ներգրավվել են 364 անձինք:
Դատի է տրվել 68 անձ, որոնցից 1-ը գտնվել է կալանքի տակ:
720 քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 277 պաշտոնատար անձ, այսինքն՝ որպես մեղադրյալ ներգրավված անձանց 76,0 %-ը:
36 մեղադրյալի պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցվել է»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել