Իր դիմումի համաձայն պաշտոնից ազատվել է Երևանի մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանը:
Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանից:
«Պարոն Յայլոյանը Երևանի մետրոպոլիտենի նվիրյալներից է: Իր կյանքի լավագույն 28 տարիները նվիրել էր մետրոպոլիտենին և վերջին 4 տարիների ընթացքում նույնիսկ հանգստի չէր գնացել։ Դա եղել է իր անձնական որոշումը և կենսաթոշակի տարիքը լրանալուց հետո նա իր դիմումի համաձայն գնում է վաստակած հանգիստը վայելելու»,-նշեց նա:
Հավելենք, որ այս պահին ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել տնօրենի տեղակաl, Երթևեկության մասնաճյուղի պետ Գևորգ Ավետիսյանը։