Վարչական իրավախախտման տեղում տուգանքը գանձելու դեպքում խախտողին տրվում է սահմանված նմուշի անդորրագիր:
Տուգանքը վարչական իրավախախտման տեղում չվճարելու դեպքում գործի վարույթը, իսկ այնուհետև որոշման կատարումը իրականացվում է սույն օրենսգրքով նախատեսված կարգով:
Այս մասին սահմանում է վարչական իրավախախտումներ վերաբերյալ օրենսգրքի 307-րդ հոդվածը:
Եթե իրավախախտումներ կատարած անձը չի վիճարկում իր կատարած իրավախախտման փաստը, ապա նա իրավունք ունի տուգանքը վճարելու տեղում, այդ թվում` անկանխիկ եղանակով: Տուգանքի վճարման մասին խախտողին տրվում է սահմանված նմուշի անդորրագիր, որը ֆինանսական խիստ հաշվառման փաստաթուղթ է: