ԼՂ նախագահ Բակո Սահակյանը և ԼՂ 2-րդ նախագահ Արկադի Ղուկասյան դատարանում են՝ անձամբ երաշխավորելու ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վարքագիծը: Այս մասին հայտնեց պաշտպան Հայկ Ալումյանը. «Նրանք միջանցքում սպասում են»:
Դատարան է ժամանել նաև գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Դատարանը 5 րոպե ընդմիջում հայտարարեց:
Հիշեցնենք, որ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը երաշխավորություն են ներկայացրել՝ Ռոբերտ քոչարյանի խափնման միջոցը փոխելու համար:
