Հստակ կտարանջատվեն քրեական դատավարության սուբյեկտների գործառույթները. կառավարությունն ընդունել է օրենքի նախագիծը

ՀՀ կառավարության այսօրվա նիստին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Առաջարկվող նախագիծը մշակվել և գործադիրին է ներկայացվել ՀՀ Քննչական կոմիտեի կողմից:
Օրենքի նախագծով առաջարկվում է.

1. Հստակորեն տարանջատել քրեական դատավարության սուբյեկտների գործառույթները` գործող իրավակարգավորումները համապատասխանեցնելով ՀՀ Սահմանադրությանը:

2. Դատախազի կողմից նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների վրա կալանք դնելու, հեռախոսային խոսակցությունները լսելու միջնորդության կապակցությամբ դատարանի կայացրած որոշման կատարման արդյունքներն անմիջականորեն ուղարկել նախաքննության մարմին՝ այդ մասին անհապաղ տեղյակ պահելով դատախազին:

3. Հետաքննության մարմնին, քննիչին ու դատարանին պարտավորեցնել համապատասխանաբար միջնորդություններ հարուցելու և դրանց վերաբերյալ կայացված որոշումների պատճեներն ուղարկել հսկող դատախազին՝ ապահովելով մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ դատախազական հսկողության լիարժեք իրականացումը:

4. Հետաքննության մարմինը, քննիչը դատավարական հարկադրանքի միջոց կիրառելու մասին միջնորդություն հարուցելու որոշումը (պատճենը) դատարան և հսկող դատախազին կարող է ուղարկել էլեկտրոնային եղանակով:

5. Միջնորդությամբ դիմած պաշտոնատար անձը կամ նրա ներկայացուցիչը կամ դատախազը քննչական գործողություններ կատարելու միջնորդության քննարկմանը մասնակցում է դատարանի պահանջով կամ միջնորդություն ներկայացրած պաշտոնատար անձի կամ դատախազի նախաձեռնությամբ։

6. Հնարավորություն ստեղծել, որպեսզի քննչական գործողություններ կատարելու և դատավարական հարկադրանքի միջոցներ կիրառելու կամ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունները քննարկվեն գրավոր ընթացակարգով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել