Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի և 213-րդ հոդվածի համաձայն` Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը:
Իրավաբան.net-ը ձեզ է ներկայացնում նրա կենսագրությունը:
Կրթություն
1989 – 1992 թթ. ԵՊՀ ասպիրանտուրա
1984 – 1989 թթ. ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ
Գիտական աստիճան, կոչում
Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Գիտական ատենախոսության թեմա
թեկնածուական – «Հայաստանի առաջին հանրապետության դատական համակարգը (1918-1920 թթ.)», (Судебная система Первой Республики Армения (1918-1920 г.г.) ԺԲ.00.01, ի.գ.թ., 1996 թ., ԵՊՀ
դոկտորական – «Հայաստանի առաջին հանրապետության պետական իշխանության համակարգը (1918-1920 թթ.)» (Система государственной власти Первой Республики Армения (1918-1920 г.г.), ի.գ.դ., ԺԲ.00.01, 2013 թ., ԵՊՀ
Գիտական հետազոտությունների շրջանակ
Պետության և իրավունքի տեսական ու գործնական հիմնախնդիրները, իրավունքի ու պատմական և փիլիսոփայական հիմնահարցերը,
կրթության իրավական կարգավորման հիմնախնդիրները:
Կարդացվող դասընթացներ
Պետության և իրավունքի տեսություն,
Իրավունքի փիլիսոփայություն,
Արտասահմանյան երկրների պետության և իրավունքի պատմություն,
Հայաստանի պետության և իրավունքի պատմություն,
Իրավաբանական մանկավարժություն,
Իրավաստեղծագործության հիմունքներ:
Աշխատանքային (մասնագիտական) գործունեություն
1993 – 1994 թթ. ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի դասախոս,
1994 – 2002 թթ. ԵՊՀ պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի ասիստենտ,
2002 – 2005 թթ. ԵՊՀ պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի դոցենտ,
2005 թ-ից մինչ օրս ԵՊՀ պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր,
1996 – 2004 թթ. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհրդի քարտուղար,
1996 – 2004 թթ. Համալսարանում իրականացվող բարեփոխումների իրավական կարգավորման հանձնաժողովի անդամ,
2004 – 2014 թթ. ԲՈՀ-ի Իրավագիտության 001 մասնագիտական խորհրդի քարտուղար:
Մասնակցությունը գիտական/մասնագիտական կառույցներին
2004 թ.– մինչև օրս ԲՈՀ-ի Իրավագիտության 001 մասնագիտական խորհրդի անդամ,
2014 թ.- մինչ օրս ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ
Մասնակցությունը խմբագրակազմերին
«Պետություն և իրավունք » գիտական հանդեսի խմբագրական խորհրդի անդամ,
«ԼՂՀ դատական իշխանություն» հանդեսի խմբագրական խորհրդի անդամ
Մասնակցությունը հասարակական կամ այլ կառույցների
1997թ. – մինչև օրս ՀՀ Իրավաբանների միության անդամ
Պարգևներ/կոչումներ
ՀՀ Նախագահի շնորհակալագիր
Լեզուներ
Հայերեն (մայրենի), ռուսերեն, գերմաներեն
Ծառայությունը զինված ուժերում
1981 – 1983 թթ. պահեստի սպա: