Հաստատվել է ՀՀ կառավարության 2019-2023 թթ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը

Կառավարության նիստին այսօր՝ մայիսի 16-ին գործադիրը հաստատել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը:

Ինչպես նշել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, միջոցառումների ծրագիրը համախմբված է 22 պետական մարմինների կողմից ներկայացված ծրագրերից: Ըստ փոխվարչապետի՝ տեղի են ունեցել քննարկումներ, ձեռք են բերվել պայմանավորվածություններ: Կառավարության նիստին որոշ գերատեսչությունների ղեկավարների կողմից բարձրացված մի քանի տեխնիկական հարցերին անդրադառնալու նպատակով փոխվարչապետն առաջարկել է ևս մեկ շաբաթ՝ փաստաթղթում վերջնական խմբագրական աշխատանքներ իրականացնելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել