Եվս մեկ պետական մարմնում կարող եք անշարժ գույքի առքուվաճառքի և այլ գործարքներ կնքել

Կադաստրի կոմիտեն տեղեկացնում է, որ անշարժ գույքի առքուվաճառքի, նվիրատվության, վարձակալության և մյուս գործարքները հնարավոր է կնքել նաև Կադաստրի գրասենյակներում՝ առանց նոտարական գրասենյակ այցելելու:

Միակ պայմանն է, որ պայմանագրերը պետք է լինեն սահմանված օրինակելի ձևերով: Դրա համար պետք է անձամբ այցելեք Կոմիտեի ցանկացած գրասենյակ, որտեղ ձեզ կօգնեն կազմել համապատասխան պայմանագիրը:

Պայմանագիրը կազմելու ծառայությունը մատուցվում է անվճար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել