Կառավարությունն ընդունեց որոշումը. ճանապարհային երթևեկության խախտումների տուգանային միավորների համակարգ կներդրվի

Կառավարության մայիսի 16-ի նիստին, գործադիրը որոշում ընդունեց փոփոխություններ և լրացումներ կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում:

Հարցը գործադիրի անդամներին ներկայացրեց փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ այս որոշմամաբ հնարավորություն է տրվում վերականգնել երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում վարչական պատասխանատվության արդարության սկզբունքը, տուգանային միավորների համակարգի ներդրումը, որպես ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման իրավական գործիք, միտված կլինի վարչական իրավախախտումների ընդհանուր և անհատական կանխարգելմանը և վարչական պատասխանատվության միջոցների ուղղիչ գործառույթի ապահովմանը, տուգանքների չափերի վերանայման և վարչական պատասխանատվության նոր մեխանիզմների կիրառման արդյունքում կթեթևանա նաև ՀՀ քաղաքացիների սոցիալական բեռը:

Նշվում է նաև, որ տուգանային միավորների համակարգի ներդրումը նախատեսվում է իրականացնել ոստիկանությունում պարեկային ոստիկանության՝ շարժական-շուրջօրյա պարեկային ստորաբաժանումների ստեղծմանը զուգահեռ:

Պարեկային տրանսպորտային միջոցները հագեցած են լինելու տեխնիկական և ծրագրային միջոցներով, որոնք հնարավորություն կտան իրականացնելու տրանսպորտային միջոցների նույնականացում համարանիշերի միջոցով՝ ավտոմատ ճանաչման եղանակով, ինտեգրված կլինեն տուգանային միավորների համակարգին և ավտոմատ կարտապատկերեն տրանսպորտային միջոցը հետախուզման մեջ գտնվելու փաստը, սեփականատիրոջ կամ շահագործողի վարորդական վկայականի կարգավիճակը (միավորների քանակ, կասեցում, զրկում): Բացի դրանից, տեխնիկական և ծրագրային միջոցների կիրառմամբ հնարավոր կլինի նույնականացնել վարորդին վարորդական վկայականի միջոցով՝ ավտոմուտքագրման եղանակով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել