Լրագրողները բոյկոտեցին Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում 4-րդ օրն է շարունակվում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստը:

Նիստը նախագահում է դատավոր Դավիթ Գրիգորյանը:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմից Արամ Օրբելյանը շարունակեց ներկայացնել խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ իրենց հիմնավորումները:

Նիստին ներկա լրագրողները բոյկոտեցին նիստը, քանի որ մոտ 30 րոպե առաջ մեկնարկած դատական նիստից ապակուց այս կողմ ոչինչ չեն կարողացել լսել՝ տեխնիկական խնդիրների պատճառով:

Լրագրողները դուրս են եկել նիստերի դահլիճից և պահանջում են կարգավորել խնդիրը, հակառակ դեպքում չեն մասնակցելու դրան:

Դատավորը ընդմիջում հայտարարեց՝ խնդիրը կարգավորելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել