Կվավերացվի ՀՀ-ի և Դանիայի Թագավորության միջև՝ եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու վերաբերյալ կոնվենցիան

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը կառավարության հավանությանն է ներկայացրել որոշման նախագիծ, որով առաջարկում է վավերացնել «Հայաստանի Հանրապետության և Դանիայի Թագավորության միջև՝ եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիան:

Կոն­վենցիան ստորագրվել է 2018 թվականի մարտի 14-ին: Կոնվենցիայով պայմանավորվող պետությունների գործարար շրջանակների համար փոխադարձության սկզբունքով սահմանվում են եկամուտների ստացման երկրում հիմնա­կան եկամտատեսակների` շահաբաժինների, տոկոսների, ռոյալթիների հարկ­ման պայման­ները և դրու­յ­­քաչափերը:

Խնդիրը կայանում է նրանում, որ վերոնշյալ կոնվենցիան անհրաժեշտ է վավերացնել «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի համաձայն:

Մանրամասները՝

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել