Մինչև 2008 թվականի մարտի 1-ը զինված ուժերը Երևանում չեն օգտագործվել. Հայկ Ալումյան

Ռոբերտ Քոչարյանի դատական նիստի ժամանակ պաշտպան Հայկ Ալումյանն անդրադարձավ մեղադրանքի 2008 թվականի փետրվարի 23-ին ՀՀ ՊՆ նախարարի՝ Միքայել Հարությունյանի կողմից ընդունված 0038 հրամանին վերաբերվող դրույթներին:

«Մեղադրանքում ասվում է, որ հրամանով ձևավորված զինվորական կառավարման ապօրինի նոր կազմավորմամբ իրականացվել է բանակային ստորաբաժանումների տեղաշարժ: Կա արտահայտություն մեղադրանքում, որ ապօրինի կառույց է և չի ասում ինչի՞ն է հակասում: Ոնց կարելի է այսպիսի մեղադրանք  Ապօրինի նշանակում է օրենքին հակասող, մեղադրանքում պիտի նշված լինի, ո՞ր օրենքին հակասող: Եթե չեք գտել այդ օրենքը, որին հակասում է: Փնտրել եք ու չեք գտել»,-ասաց Հայկ Ալումյանը:

Նա նաև նշեց, որ մինչև 2008 թվականի մարտի 1-ը զինված ուժերը Երևանում չեն օգտագործվել: «Այն, ինչ որ մեղադրանքի մեջ գրված է բացարձակապես իրականությանը չի համապատասխանում: Այո տեղաշարժվել են, բայց զորքի օգտագործում չի եղել:

Ոչ միայն մենք ենք ասում, այլև մեղադրանքի մեջ չկա փաստ, չի գրված որտե՞ղ են օգտագործել, ո՞ր զորախումբը, ուղղակի ասում է օգտագործել:  Ավելին, 0038  հրամանով զինված ուժերի օգտագործում առհասարակ նախատեսված չէ: Անհրաժեշտ է հաշվի առնել, որ 0038 հրամանով չկա այնպիսի դրույթ, որով պաշտպանության նախարարը դուրս է եկել իր լիազորություններից: Ամեն դրույթ, եթե վերլուծենք, չկա մի բան, որը ընգրկել է ՀՀ ՊՆ նախարարը և դա իր լիազորությունների մեջ օրենքով չլիներ»,-հավելեց փաստաբանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել