Ռոբերտ Քոչարյանը շատ խիստ տոնով էր խոսում, ասում էր՝ երկրում վիճակը կայուն չէր, զինվորականները պետք է սադրանքներից զերծ մնան. վկա

Երևանի ընդհանուր դատարանի Ավանի նստավայրում այժմ շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը:

Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի վերաբերյալ հարցը:

Նրա  պաշտպան Հայկ Ալումյանը Կամո Բաբաջանյանի ցուցմունքից հատվածներ մեջբերեց:

««Ռոբերտ Քոչարյանը  շատ խիստ տոնով էր խոսում, ասում էր, երկրում վիճակը կայուն չէր, զինվորականները պետք է սադրանքներից զերծ մնան: Քոչարյանը ասում էր, որ երկրում լարված իրավիճակ է ստեղծվել և դա պետք է շտկվի, պետք է ամեն ինչ անենք, որ կայունանա: Նախագահը դժգոհ էր, որ Մնավել Գրիգորյանը չի ներկայացել: Միքայել Հարությունյանը ասել էր, որ Մանվել Գրիգորյանը արձակուրդում է: Վերջինիս մասին նախագահը խոսել է ոչ թե որպես փոխնախարարի, այլ ԵԿՄ նախագահի: Քոչարյանը Միքայել Հարությունյանին հորդորել է կարգի հրավիրել Մանվել Գրիգորյանին»,-ասվում է ցուցմուքնում»,-նշեց փաստաբանը:

Անդրադարձ կատարվեց նաև գործով անցնող, այդ ժամանակ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գևորգյանի ցուցմունքին:

«Քոչարյանը դիմել է ներկաներին ու ասել, որ ԶՈւ-ն չպետք է որևէ կերպ միջամտի այս գործընթացներին: Ես չեմ հիշում նախագահի հայտարարությունն այն մասին, որ պետք է արտակարգ դրություն հայտարարել և բանակը պատրաստի վիճակի բերել: Բոլոր հրահանգները եղել են ԶՈւ-ի մարտունակության բարձրացման վերաբերյալ»,-Արմեն Գրիգորյանի ցուցմունքից մեջբերեց Հայկ Ալումյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել