Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում ընթանում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը: Քննարկվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի վերաբերյալ հարցը: Դատախազները դատարանին միջնորդություն էին ներկայացրել, որպեսզի նիստն անցկացվի դռնփակ:
Դատարանը որոշեց դատական նիստն անցկացնել դռնբաց: