Ռոբերտ Քոչարյանի աջակիցների դաշինքի ղեկավարը ՔՊ-ին գումարի դիմաց իր ծառայություններն է առաջարկել․ քաղաքացի

Քիչ անց կսկսվի 2008-ի «Մարտի 1»-ի գործից առանձնացված մասի քննությունը՝ Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանի, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցած Յուրի Խաչատուրովի և ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գևորգյանի վերաբերյալ:

Այժմ քննվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի վերաբերյալ հարցը:

Ինչպես նախորդ երկու օրերին, այսօր էլ՝ դատարանի բակում հավաքված են Ռոբերտ Քոչարյանի համակիր ու դեմ քաղաքացիները:

Քաղաքացիներից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների դաշինքի ղեկավարը ՔՊ-ին գումարի դիմաց իր ծառայություններն է առաջարկել:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել