Վերջին ժամանակներում Երևանի քաղաքապետարանի ուշադրության ներքո է մետրոպոլիտենի նոր կայարանի և ճոպանուղու կառուցման ծրագրերը: Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, Երևանի քաղաքապետարանում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:
«Ձեզ երևի հայտնի է, որ ցավոք սրտի, մենք հնարավորություն չունենք բյուջետային գումարներ օգտագործել այս ծրագրերի համար: Չնայած այդպիսի քաղաք չկա աշխարհում, որ մետրոպոլիտենները կառուցում են ոչ թե բյուջեով, այլ՝ կառուցապատողների միջոցով. հիմա մենք փորձում ենք այդ քայլը կատարել և ոնց որ թե դա մեզ մոտ կստացվի:
Հուսով ենք, որ այս տարվա ընթացքում՝ մինչև հունվար ամիս մենք կավարտենք նախագծային աշխատանքները և մյուս տարվա սկզբից կսկսվի շինարարական աշխատանքները: Կսկսենք կամուրջից, կամուրջն ավարտելուց հետո կամրջի վրա կտեղավորվի կայարանը և հետագայում ամբողջ ինֆրաստրուկտուրան, որ կապված է գծային քաղաքականության հետ՝ կապը կամուրջից դեպի Բարեկամություն կայարանը»,-նշեց գլխավոր ճարտարապետը: