Մեկնարկեց Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը

Այսօր՝ մայիսի 15-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում շարունակվում է 2008-ի «Մարտի 1»-ի գործից առանձնացված մասի քննությունը՝ Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանի, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցած Յուրի Խաչատուրովի և ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գևորգյանի վերաբերյալ:

Այս փուլում քննվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի վերաբերյալ հարցը:

Հավելենք, որ պաշտոնաթող նախագահը մասնակցում է դռնբաց նիստերին:

Ինչպես նախորդ երկու օրերին, այսօր էլ՝ դատարանի բակում հավաքված են Ռոբերտ Քոչարյանի համակիր ու դեմ քաղաքացիները:

Հիշեցնենք, որ պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացրել դատարանին՝ հարցաքննության կանչել, մինչ այժմ չհարցաքննված, 2008 թ-ին Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին և ՍԴ անդամներ Հրանտ Նազարյանին, Վլադիմիր Հովհաննիսյանին, Ֆելիքս Թոխյանին և Կիմ Բալայանին: Դատավորը միջնորդությունը մերժեց: Մերժվել է նաև դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել