Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր՝ մայիսի 14-ին, ժամը 14:18-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ՀՀ Կառավարության 3-րդ մասնաշենքում պայթուցիկ սարք է տեղադրված:
Այս մասին տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Փրկարարները տարհանել են աշխատակիցներին:
Տեղազննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել և աշխատակիցներին թույատրվել է վերադառնալ շենք:
Լուսանկարները՝ Զաքար Իսկանդարյանի