Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը երաշխավորություն են ներկայացրել՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման համար. փաստաբան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ մայիսի 14-ին, շարունակվում է 2008-ի «Մարտի 1»-ի գործից առանձնացված մասի քննությունը՝ Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանի, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցած Յուրի Խաչատուրովի և ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գևորգյանի վերաբերյալ:

Քննարկվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի վերաբերյալ հարցը:

Դատախազները խափանման միջոց կալանավորումը կիրառելու համար հիմք են ներկայացնում վկաների վրա ազդելու հնարավորությունը: Նրանք չեն կարծում, որ դատավարությանը չմասնակցելու կամ փախնելու վտանգ կա:

Քիչ առաջ պաշտոնաթող նախագահի փաստաբան Հովհաննես Խուդոյանը ներկայացրեց  Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի և Արցախի Հանրապետության երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյան անձնական երաշխավորությունը` Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման համար:

Նիստը նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանը հայտնեց, որ երաշխավորները պետք է դատարան ներկայանան:

Պաշտպան Հայկ Ալումյանը հայտնեց, որ կճշտի, թե երբ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը կարող են ներկայանան դատարան:

Երաշխավորության վերաբերյալ քննարկումը հետաձգվեց:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել