ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մամուլի խոսնակ Աննա Օhանյանից Իրավաբան.net-ը տեղեկանում է, որ այսուհետ Ռուսաստանի, Հայաստանի և Ղրղզստանի տնտեսավարող սուբյեկտների և պետական իրավասու մարմինների անդրսահմանային տեղեկատվական համագործակցության ժամանակ կարող են օգտագործվել էլեկտրոնային թվային ստորագրության ազգային կրիպտոգրաֆիկ ստանդարտներ:
«Այսպիսով, ՀՀ տնտեսավարող սուբյեկտները հնարավորություն են ստանում մասնակցելու ՌԴ տարածքում կազմակերպվող պետական գնումներին։ Մասնակցության նախապայման է նաև իրավաբանական անձանց էլեկտրոնային կնիք ունենալը, ինչի կապակցությամբ համապատասխան օրենսդրական նախագիծը շրջանառվում է»,-նշեց նա: