«Նպաստի հաշվիչ» ծրագրում Ձեր ընտանիքի սոցիալական տվյալների մուտքագրման ժամանակ խնդրում ենք լինել ուշադիր և մուտքագրել հավաստի տեղեկություններ:
Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում սոցիալական խմբերի, դրանց ամրագրման համար պահանջվող անհրաժեշտ փաստաթղթերի և ամրագրման առանձնահատկությունների մասին կարող եք տեղեկանալ “Պետական նպաստների մասին” ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին ՀՀ կառավարության՝ 2014թ․ հունվարի 30-ի N 145-Ն որոշման N 3 հավելվածի 8-րդ, 13-րդ և 14-րդ կետերից (տես որոշումը):
Տեղեկացնում ենք նաև, որ «Նպաստի հաշվիչ» ծրագրում առայժմ չեք կարող մուտքագրել միայն գյուղատնտեսական նշանակության հողերի կարգերի, տեսակների և արժեքների վերաբերյալ տեղեկատվությունը՝ տվյալների անհասանելիության պատճառով:
Եթե Դուք ունեք սեփականության կամ վարձակալության իրավունքով գյուղատնտեսական նշանակության հողատարածք, ապա հնարավոր է, որ Ձեր ընտանիքը նկարագրող մյուս տվյալների հիման վրա ձևավորված անապահովության միավորը (նպաստի իրավունքը) տարբերվի՝ անապահովության միավորի՝ ամբողջական տվյալներով հաշվարկված վերջնական արդյունքից:
Սոցիալական խմբերի մասին տվյալների լրացման համար խնդրում ենք օգտվել ուղեցույցից:
Հաշվիչը՝ այստեղ