Քիչ առաջ ավարտվեց դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ ընթացող 2008-ի «Մարտի 1»-ի գործից առանձնացված մասի քննությունը՝ Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանի, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցած Յուրի Խաչատուրովի և ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գևորգյանի վերաբերյալ:
Նիստին քննարկվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի վերաբերյալ հարցը:
2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դատավոր Դավիթ Գրիգորյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին այն հիմքով, որ նա քրեական գործի ողջ նյութերին ծանոթ չէ:
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ:
Հաջորդ նիստը տեղի կունենա մայիսի 14-ին: