Քաղաքացուն մերժել են գազի լցակայանի նախագծման թույլտվություն տրամադրել. ՄԻՊ

Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենը խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը Երևանում գտնվող իր հողամասում հեղուկ գազալցակայանի կառուցման նախագծման թույլտվություն ստանալու նպատակով։
Նա տեղեկացրել է, որ դիմել է Երևանի քաղաքապետարան, սակայն նրան պատասխանել են, որ ավտոլիցքավորման կայանների տեղադրման թույլտվությունների տրամադրման հարցերի դիտարկումները ժամանակավորապես կասեցվել են։

Քննարկման ընթացակարգի շրջանակում գրություն է հասցեագրվել Երևանի քաղաքապետարան։ Արդյունքում Երևանի քաղաքապետարանը կառուցապատողին տրամադրել է նախագծման թույլտվությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել