Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանումի Ավանի նստավայրում, դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ այս պահին ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստը: Ռոբերտ Քոչարյանը ևս ներկա է դատական նիստին:
Նիստին ներկա է Ռոբերտ Քոչարյանը:
Քիչ ուշ դատարան ներկայացավ նաև գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը դատավորին հարց ուղղեց այն մասին, թե ինչու են իրենք ընդհանուր մուտքով դատարան մտել, իսկ դատախազը՝ հայտնվել է փակ գոտում և այնտեղից է նիստերի դահլիճ մտել:
«Ես ուզում եմ հասկանալ, դու՞ք արտադատական ի՞նչ կապ ունեք»,-նշեց փաստաբանը, ինչը դատավորը հերքեց ու նշեց, որ իրենք անձնական կապեր չունեն:
Հայկ Ալումյանը նաև հարցրեց դատավորին, թե արդյո՞ք նա ծանոթացել է քրեական գործի ողջ նյութերին:
«Սույն հարցի քննարկման ողջ նյութերին ծանոթ եմ»,-նշեց դատավորը և ևս մեկ անգամ շեշտեց, որ այս պահին ընթանում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստը: