Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության 6 անդամներ՝ Սափենիկ մկրտչյանը, Աննա Ջավախյանը, Գայանե Վարդանյանը, Արուս Հարությունյանը և Սերգեյ Ապրեսյանը և լևոն Զաքարյանը նախագիծ են ներկայացրել քաղաքապետին:
Նախագծով առաջարկվում է վերանայել մանկապարտեզ դիմելու տարիքային շեմը և իջեցնել այն։
Նշվում է, որ Երևանի քաղաքապետի 2017 թվականի օգոստոսի 31-ի 2973-Ա որոշմամբ սահմնվում է, որ.
«Երեխայի նախադպրոցական հաստատություն (մանկապարտեզ) հաճախելու համար հաշվառումն /հերթագրում/ իրականացվում է ծնողի /օրինական ներկայացուցչի/ դիմումի հիման վրա, երեխայի 2 կամ 3 տարեկանը լրանալուց հետո՝ երեխայի անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում միայն մեկ նախադպրոցական հաստատության (մանկապարտեզի) համար, ընդ որում մինչև 3 տարեկան երեխաների հաշվառումը և ընդունելությունն իրականացվում է տվյալ մանկապարտեզում 2-ից մինչև 3 տարեկան տարիքային փուլի համար անհրաժեշտ նախադպրոցական կրթական ծրագրերի իրականացման համար համապատասխան հնարավորությունների առկայության դեպքում:»:
Այնինչ, նման կարգավորման հետևանքով մայրաքաղաքի մանկապարտեզներում հերթեր են գոյանում, և հնարավոր չի լինում պատշաճ կազմակերպել երեխաների ընդունելությունը, ինչի արդյունքում անհարամարություններ են ստեղծվում նաև երեխայի աշխատող նծնողի համար:
Նախատեսվում է հնարավորություն տալ ծնողներին երեխային 2 կամ 3 տարին լրանալուց ավելի վաղ գրանցելու մանկապարտեզների ընդունելության օնլայն համակարգում և չեղարկել երեխայի ծննդյան օրով պայմանավորված սահմանափակումների ենթարկվելու մոտեցումը: