Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը ընկերությանը վարչական տույժի է ենթարկել

«Երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքի անվտանգության մասին» և «Թեթև արդյունաբերության արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման վերահսկողություն իրականացնելու նպատակով Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը ստուգում է անցկացրել «Բեյսիկ Քորփորեյշն» ընկերությունում:

Այս մասին հայտնում են Շուկայի վերահսկողության տեսչական մարմնից:

Ստուգումներով պարզվել է, որ ընկերության կողմից խախտվել են վերոնշյալ տեխկանոնակարգերի պահանջները: Խախտման համար ընկերությունը ենթարկվել է վարչական պատասխանատվության: Արդյունքում՝ հայտնաբերված խախտումները վերացվեցին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել