Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը «Ս. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում իրականացրած ստուգումների ընթացքում պարզել է, որ կենտրոնում օգտագործվող չափման սարքավորումները ստուգաչափված չեն:
Խախտման համար բժշկական կենտրոնի նկատմամբ կիրառվել է վարչական տույժ: Արդյունքում խախտումները վերացվել են:
Այս մասին հայտնում են Շուկայի վերահսկողության տեսչական մարմնից: