Կառավարական պատվիրակությունը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մայիսի 12-ին կմեկնի Լյուքսեմբուրգ, իսկ մայիսի 14-ից 16-ը՝ Չինաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել, որի համաձայն 2019 թվականի մայիսի 12-ին՝ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն (Լյուքսեմբուրգ), մայիսի 13-ին՝ Բելգիայի Թագավորություն (Բրյուսել), իսկ մայիսի 14-ից 16-ը՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Պեկին) կգործուղվի Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն:

Նիկոլ Փաշինյանի, Արսեն Գասպարյանի , Հրաչյա Թաշչյանի , Վլադիմիր Կարապետյանի, Վահե Հակոբյանիը, Մանվել Ավետիսյանի, Արմեն Խաչատրյանի, Տիգրան Մեհրաբյանի, Կարեն Ազատյանի, Արման Շահինյանի, Հայարփի Հակոբյանի և Սոֆյա Նավասարդյանի, ինչպես նաև ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման ծախսերը կկատարվեն վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

Զոհրաբ Մնացականյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, իսկ Դավիթ Տեր-Մկրտչյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին, Հակոբ Արշակյանինը (այդ թվում նաև՝ ճանապարհածախսը)՝ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին, Գևորգ Մովսեսյանինը, Հովհաննես Վարդանյանինը, Ղազար Ղազարյանինը, Արթուր Գասպարյանինը, Գարիկ Գրիգորյանինը, Վահագն Աբգարյանինը, Գրիգորի Առաքելյանինը և Գագիկ Վանոյանինը` պետական պահպանության ծառայության միջոցների հաշվին:

Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների գիշերավարձը և օդանավակայանում սպասարկման ծախսերը` Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարիը, որոշման համաձայն, պետք է կազմակերպի հատուկ ինքնաթիռի չվերթեր` 2019 թվականի մայիսի 12-ին՝ Երևան-Լյուքսեմբուրգ, մայիսի 13-ին՝ Բրքյուսել-Տյումեն-Պեկին, իսկ մայիսի 16-ին՝ Պեկին-Ալմաթի-Երևան երթուղիներով։

Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման ծախսերը կկատարվեն 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

Գործուղումների մեջ գտնվելու ժամանակահատվածում վարչապետի պարտականությունների կատարումը դրվել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի վրա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել