«Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում» 6 քաղաքացիների տեսողության վատթարացման դեպքի հետ կապված վարչական վարույթ է հարուցվել

ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«2019 թվականի մայիսի 9-ին մի շարք ԶԼՄ-ներ տեղեկատվություն են տարածել այն մասին, որ «Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն»-ում վեց հիվանդի ներարկվել է «Ավաստին» դեղանյութ, որի հետևանքով նրանց տեսողությունը վատթարացել է և նրանք վիրահատվել են:

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտնում է, որ վերոնշյալ հրապարակումների հիմքով տեսչական մարմնում հարուցվել է վարչական վարույթ՝ «Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն»-ում զննում իրականացնելու նպատակով:
Արդյունքների մասին կտեղեկացնենք վարչական վարույթի ավարտին»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել