Կադաստրի կոմիտեն փնտրում է Իրավաբանական վարչության դատական մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետի:
Մասնակցում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծերի, առաջարկությունների, եզրակացությունների, այլ փաստաթղթերի նախապատրաստմանը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումների և ուղեցույցերի մշակմանը. առավել բարդ քաղաքացիական գործերով դատական նիստերին:
Վերլուծում է վճիռները, դրանց վերաբերյալ մշակում է համապատասխան եզրակացություններ և ներկայացնում է բաժնի պետին:
Իրականացնում է Կոմիտեի տարածքային ստորաբաժանումներին Հայաստանի Հանրապետության դատարաններում հանդես գալու հետ կապված իրավաբանական օգնություն:
Նախապատրաստում է հայցադիմումներ, միջնորդագրեր Կոմիտեի շահերի պաշտպանությունը դատական մարմիններում ապահովելու նպատակով:
Մշակում է ամփոփ հաշվետվություն ՀՀ դատարանների կողմից կայացված վճիռների վերաբերյալ:
Իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
- իրավագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն.
- քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.
- Հայաստանի Հանրապետության Հողային և Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքերի, Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին, Նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018թ. հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կանոնադրությունը սահմանելու մասին» N 749-Լ որոշման, ինչպես նաև իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն.
- ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
- տիրապետում է անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների (Ցանկեր N1 – 2):
Աշխատավարձը՝ 212.309 (երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր ինը) դրամ:
Տվյալ ժամանակավոր թափուր պաշտոնի առաջացման հիմքի վերացման ժամկետն է` մինչև քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը:
* * *
Նշված թափուր պաշտոնը կարող է զբաղեցվել՝ տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:
Հանրային ծառայության ընդունվելու իրավունք չունի այն անձը, որը՝
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) դատական կարգով զրկվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.
3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հանրային ծառայության տվյալ պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել իր լիազորությունների իրականացմանը.
4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
5) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն։
* * *
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
- գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
- անձնագրի պատճենը,
- կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները),
- աշխատանքային գրքույկի պատճենը.
- արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
- մեկ լուսանկար 3×4 սմ չափսի:
փաստաթղթերն ընդունվում են Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անձնակազմի կառավարման բաժնում կամ էլեկտրոնային փոստի միջոցով [email protected] հասցեով ժամը 9:30-ից 12:30-ը ամեն օր. բացի շաբաթ և կիրակի օրերից
Հասցե՝ ք. Երևան, Արշակունյաց 7,
հեռ.՝ 060 474247, 060 474147
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 14.05.2019թ.:
16.86 ԿԲ | Դիմումի ձև |