ԳԹԿ-ն հաստատել է 2019 թվականի միասնական քննությունների օրերը

Գնահատման և թեստավորման կենտրոնը հաստատել է 2019 թվականի միասնական քննությունների օրերն ըստ առարկաների: Այս մասին հայտնում են ԿԳ նախարարությունից:

Բուհերի ընդունելության միասանական քննություններն անցկացվելու են հունիսի 4-25-ը.

  • հունիսի 4-ին` «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Համաշխարհային պատմություն»,
  • հունիսի 7-ին` «Հայոց լեզու և հայ գրականություն»,
  • հունիսի 11-ին` «Ֆիզիկա», 
  • հունիսի 14-ին` «Օտար լեզու»,
  • հունիսի 18-ին` «Մաթեմատիկա»,
  • հունիսի 21-ին `«Հայոց պատմություն» և «Քիմիա»,
  • հունիսի 25-ին` «Ռուսաց լեզու»:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել