Հայկ Մարությանի հրամանով քաղաքապետարանի և Երևանի վարչական շրջանների 1311 աշխատակիցներ են պարգևատրվել

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մայիսի 8-ին հրաման է ստորագրել քաղաքապետարանի և Երևանի վարչական շրջանների աշխատակիցներին պարգևատրելու մասին:

«Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և «Համայնքային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով՝

1. 2019 թվականի առաջին եռամսյակում աշխատանքային և ծառայողականպարտականությունները բարեխիղճ և պատշաճ կատարելու համար՝ Երևանի քաղաքապետարանի և Երևանի վարչական շրջանների աշխատակիցներին խրախուսել դրամական պարգևատրմամբ` Երևան քաղաքի 2019թ. բյուջեով նախատեսված պարգևատրման ֆոնդի հաշվին` համաձայն հավելված հ.1-ի և հավելված հ. 2-ի»,-ասվում է հրամանի մեջ:

Նենք, որ ամենախոշոր պարգևատրումը կազմել է 432 հազար դրամ:

Ընդհանուր առմամբ  1311 աշխատակիցների պարգևատրումները կազմել է են 256.256.400 դրամ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել