Երևանի քաղաքապետարանը 11 ավտոմեքենա է աճուրդի հանել

Երևանի քաղաքապետարանը օտարման ենթակա թվով 11 ավտոմեքենա է աճուրդի հանել:

Երևան համայնքի սեփականություն համարվող ծառայողական ավտոմեքենաների աճուրդին մասնակցել ցանկացող անձինք աճուրդի կազմակերպման և անցկացման ընթացակարգին կարող են ծանոթանալ Երևանի քաղաքապետարանում, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի ինտերնետային կայքում՝ www.yerevan.am։
Աճուրդի պայմանների մանրամասներին, պայմանագրի տիպային օրինակին ծանոթանալու ու հայտ ներկայացնելու համար դիմել Երևանի քաղաքապետարան (Արգիշտիի 1, մուտքը աշտարակի կողմից, 2-րդ հարկ, հեռ. 011- 514173)։

Աճուրդին մասնակցել ցանկացողները հայտին կից ներկայացնում են տեղական վճարի` 10000 դրամ և մեկնարկային գնի 5%-ի չափով նախավճարի վճարման անդորրագրերը։

Աճուրդը կայանալու է 2019թ մայիսի 15-ին ժամը 17:00-ին , ք. Երևան, Արգիշտիի 1 հասցեում։
Հայտերն ընդունվում են աշխատանքային օրերին՝ մինչև 2018թ մայիսի 15-ը, ժամը 15:00-ը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել