Կսահմանվի ուսուցիչների աշխատավարձի նվազագույն շեմ. Արայիկ Հարությունյան

Կսահմանվի ուսուցիչների աշխատավարձի նվազագույն շեմ: Այս  մասին մայիսի 8-ին, Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:

Նախարարը նշում է, որ նախկինում «հարուստ դպրոցներից» կատարվող վերաբաշխումները այլևս չեն արվի:

«Նոր բանաձևի միջոցով դպրոցները իրենց ֆինանսավորումը կստանան արդեն դասարանների քանակով, այլ պարամետրեր նույնպես հաշվի կառնվեն: Փոքր կազմ ունեցող դպրոցները ավելի լուրջ հնարավորություններ կստանան: Մենք սահմանելու ենք աշխատավարձերի ստորին շեմ, որտեղից արդեն ցանկացած հաջորդ բարձրացում շեմի վրա է հաշվարկվելու՝ ըստ տոկոսների»,-նշեց Արայիկ Հարությունյանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այս տարի սեպտեմբերի 1-ից ուսուցիչների աշխատավարձը բարձրանալու է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել