Երևանի ավագանու որշմամբ Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցն անվանափոխվեց

Այսօր՝ մայիսի 8-ին, Երևանի ավագանու «Լույս» խմբակցության քարտուղար Անի Խաչատրյանի առաջարկով ավագանին արտահերթ նիստի ժամանակ «Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոց» ՀՈԱԿ-ն անվանափոխվեց «Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց» անվամբ:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Իրինա Ռոդնինան, ում անունով անվանակոչվել է Երևանի գեղասահքի մարզադպրոցը և ով հանդիսանում է Ռուսաստան-Հայաստան միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահի տեղակալ փետրվարի 26-ին մասնակցել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում տեղի ունեցած երթին, որը կրել է վառ արտահայտված հակահայկական բնույթ և ուղղված է եղել տարածաշրջանում խաղաղության և կայունության խաթարմանը։ Իրինա Ռոդնինան մասնակցելով այդ միջոցառմանը իր հարցազրույցում միակողմանի դիրքորոշում է հայտնել 1992թ. Խոջալու գյուղում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ, դրանով իսկ փաստելով, որ իր մասնակցությունը այդ երթին տեղի է ունեցել ոչ հանգամանքների բերումով։

Ելնելով վերոգրյալից առաջարկվում է անվանափոխել գեղասահքի մարզադպրոցը՝ արտահայտելով Երևանի ավագանու և ներկայացված քաղաքական ուժերի անհամաձայնությունը Ռոդնինայի հնչեցրած դիրքորոշումներին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել