Կրթության և գիտության նախարարի մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանը հայտարարություն է տարածել՝ հերքելով մամուլում շրջանառվող տեղեկությունը:
«Այսօր «Ժամանակ» օրաթերթում հրապարակված «Հրահանգ» վերտառությամբ հոդվածը, որտեղ նշվում է իբր բոլոր տնօրեններին աշխատանքից ազատելու վերաբերյալ ԿԳ նախարարի հրահանգի մասին, իրականությանը չի համապատասխանում։
«Հարկ ենք համարում ընդգծել, որ նման երևույթները ուղղակի տեղ չունեն ԿԳ նախարարության աշխատանքի գործիքակազմում, և կրթական համակարգում աշխատող արհեստավարժ մասնագետը շարունակելու է իր աշխատանքը, ինչի մասին է վկայում նաև վերջին մեկ տարվա ընթացքում նախարարության որդեգրած աշխատաոճը»,-նշում է նախարարությունը»: