Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանի՝ այսօր ստորագրած որոշմամբ մինչև 30 օրացուցային օրով կասեցվել է Կոմիտեի անշարժ գույքի կադաստրային գնահատման և համակարգված դիտարկումների վարչության պետ Հմայակ Հակոբյանի ծառայողական պարտականությունների կատարումը։ Այս որոշման հիմքը ղեկավարի մեկ այլ որոշմամբ նշանակված ծառայողական քննություն վարողի միջնորդությունն է։
Այս մասին հայտնում են կադաստրի մամուլի ծառայությունից:
Կոմիտեի ղեկավարն աշխատանքային խորհրդակցությանն ավելի վաղ նշել էր, որ ծառայողական քննության անհրաժեշտություն է տեսնում վարչության պետ Հմայակ Հակոբյանի նկատմամբ, թե ինչու անշարժ գույքի գնահատման որակավորման քննությունները մինչև օրս չեն կատարվում Best Soft ծրագրով, ինչպես ամիսներ առաջ բոլոր քննությունների համար հանձնարարել է ղեկավարը։